Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետը հանձնարարեց ստուգել Ծառուկյանի չմուծված հարկերի լուրերը

Վարչապետը հանձնարարեց ստուգել Ծառուկյանի չմուծված հարկերի լուրերը
15.02.2015 | 14:31

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է ուղարկել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստուգելու ԲՀԿ նախագահ, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ